Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց

Մայիսի 2nd, 2017

«Էկոտուր 2017» ստուգատեսՀրազդանԶանգի

«Էկոտուր 2017» և «Հրազդան-Զանգի»  ստուգատեսների շրջանակներում ապրիլի 28-29-ին կրթահամալիրը հյուրընկալեց Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի սովորողների և դասավանդողների խմբին: Նրանց դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որից հետո քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց-պարտեզ: Ի դեպ, նրանք արդեն 2-րդ անգամն է, ինչ այցելում են կրթահամալիր: Ըստ ծրագրի առաջինը եղանք հարթակում, որտեղ ընկեր Քրիստինեն և 5-րդ դասարանի սովորողները ներկայացրեցին Աբովյանի առակներից: Հանդիպումը հարթակում տրամադրող էր, եղան քննարկումներ, որից հետո մեր հյուրերը ճաշեցին, այդ պահին մեզ միացավ Տիարը, ով ողջունեց հյուրերին, ոգեշնչեց իր խոսքերով ու սեբաստացիների կատարած աշխատանքներով: